Բարի գալուստ «Բասեն» հյուրանոց՝ Հայաստանի թաքնված գանձերը բացահայտել սկսելու համար ամենաճիշտ վայրը: Մեզ մոտ դուք անկասկած կվայելեք ե՛ւ ձեր հանգիստի յուրաքանչյուր պահը, ե՛ւ շրջակա զարմանահրաշ բնության յուրաքանչյուր գեղատեսիլ անկյունը: 

«Բասեն» հյուրանոցն ունի 23 համար, որոնց մեծ մասը տեղակայված է նորակառույց քոթեջներում: Մենք ունենք նաեւ ռեստորան՝ ազգային տարրերով հագեցած փայտյա հարմարավետ ներքին հարդարանքով, ինչպես նաեւ թոնրատուն՝ լավաշ թխելու եւ ցանկության դեպքում հյուրերին այդ գործընթացում ներգրավելու համար: 

Ժամանցն առավել հետաքրքիր դարձնելու համար մենք համագործակցում ենք տեղի նկարիչների եւ բրուտագործների հետ եւ մեր հյուրանոցի տարածքում կազմակերպում նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ: Նաեւ համագործակցում ենք տեղի երաժշտական խմբերի հետ եւ, հետաքրքրության դեպքում, կազմակերպում նաեւ նրանց համերգը մեզ մոտ: 

Մենք համոզված ենք, որ դուք կվայելեք ձեր հանգիստը մեզ մոտ եւ կցանկանաք կրկին այցելել մեզ: 

Basen Hotel
Tel.: 374283-2-46-62. E-mail: contact@basenhotel.am
© 2012 Basen, Ltd. All rights reserved.
Holiday Resort
Tel.: 37493-20-17-28. E-mail: contact@holidayresort.am
Site created by Cyber Design.